01/02/2026

Ի՞նչ գումար է «Հայաստան» հիմնադրամին հանգանակել ԱԱԾ–ն. պարզաբանում

Ի՞նչ գումար է «Հայաստան» հիմնադրամին հանգանակել ԱԱԾ–ն. պարզաբանում

Գերատեսչությանը մտահոգել են այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցիալական կայքերում շրջանառվող լուրերը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից։ Այս մասին գրված է ՀՀ ԱԱԾ–ի այսօր տարածած պարզաբանման մեջ։

Գերատեսչությանը մտահոգել են այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցիալական կայքերում շրջանառվող լուրերը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: «Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «Հեռուստամարաթոն-2018»–ի շրջանակներում «Հայաստան» հիմնադրամին է նվիրաբերել  9 527 540 դրամ:


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: