01/02/2026

Լրագրողի պաշտպանված աշխատանքն այլակարծության կարևոր երաշխիք է. Արման Թաթոյան

Լրագրողի պաշտպանված աշխատանքն այլակարծության կարևոր երաշխիք է. Արման Թաթոյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը»,- այս մասին «Խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները» սեմինար-փորձագիտական քննարկմանը բացման խոսքում ասել է Արման Թաթոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մարդու իրավունքների պաշտպանն այլակարծության խթանման հարցում բարձր է գնահատել լրագրողների դերը, քանի որ նրանց միջոցով է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ կազմակերպած միջոցառմանն Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել վերջին ամիսներին սոցիալական ցանցերում վիրավորանքի ու ատելության խոսքի տարածվածության վերաբերյալ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: