03/29/2026

ՊՆ-ն պատրաստվում է բավարարել զինծառայող Հրանտ Գասպարյանի ծնողների խնդրանքը՝ վաղաժամկետ զորացրել կրտսեր որդուն

ՊՆ-ն պատրաստվում է բավարարել զինծառայող Հրանտ Գասպարյանի ծնողների խնդրանքը՝ վաղաժամկետ զորացրել կրտսեր որդուն

Մեր տեղեկություններով, նոյեմբերի սկզբին ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած զինծառայող Հրանտ Գասպարյանի կրտսեր եղբորը՝ Նարեկին ՊՆ-ից վաղաժամկետ կզորացրեն:

Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է բավարարել Գասպարյանի ծնողների խնդրանքը:

«ՊՆ-ից դեռ չեն պատասխանել, բայց վայենկոմատից ինձ ասացին, որ 99 տոկոսով կզորացրեն, գործը ՊՆ-ում է, սպասում ենք պատասխանին»,- մեր զրույցում ասաց զինծառայող Հրայր Գասպարյանի հայրը՝ Արայիկ Գասպարյանը: Վերջինս ավելի վաղ մեր զրույցում հայտնել էր, որ ավագ որդու դեպքից հետո ծնողները չեն ցանկանում որդուն կրկին բանակ ճանապարհել, այն էլ այն զորամասում, որտեղ եղբոր հետ ծառայել է: «Խնդիրն այն է, որ նույն զորամասում են եղբայրներով ծառայել, կրտսեր տղայիս մնացել է մեկ տարի գրեթե, իմ խնդրանքն է, որպեսզի տղայիս ծառայությունը համարեն ավարտված եւ մեկ տարի շուտ զորացրեն, գոնե միջամտեն՝ այս հարցին լուծում տրվի: Մեր վիճակը հիմա շատ վատ է, երեխան նույնպես սթրես է տանում»,- ասել էր Գասպարյանը:

Ողբերգական վթարը տեղի էր ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին. զինծառայողներին տեղափոխող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով 4 զինծառայող մահացել էր: Քրեական գործի շրջանակում դեռ ձերբակալված անձինք չկան: Դեպքից հետո նշանակված ծառայողական քննության արդյունքներով մի քանի զինվորականներ ազատվել էին զբաղեցրած պաշտոնից:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: