01/02/2026

Հայտնի է «Սասնա ծռեր» կուսակցության կարգախոսը

Հայտնի է «Սասնա ծռեր» կուսակցության կարգախոսը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Ժամանակն է» կարգախոսով:

Կուսակցությունը հրապարակել է նաև նախընտրական ծրագիրը, որի նախաբանում տեղեկացնում են` «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը երկար տարիների քաղաքական և քաղաքացիական պայքարի ու գործունեության («Սարդարապատ» շարժում, Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, Սասնա ծռերի ապստամբություն) ժառանգորդն է։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես Անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար։

Կուսակցությունը, որպես նախընտրական ծրագիր, ներկայացնում է իր ծրագրի այն մասը, որը, որպես Անցումային ծրագիր, ներկայումս ընտրվող Ազգային ժողովն ի վիճակի է կատարելու։

«Սասնա ծռեր»-ի նախընտրական ծրագիրն` այստեղ:

shantnews.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: