01/02/2026

«Լուսավորիր Հայաստանը». ԼՀ-ն հրապարակեց կարգախոսը եւ քարոզչական երգը

«Լուսավորիր Հայաստանը». ԼՀ-ն հրապարակեց կարգախոսը եւ քարոզչական երգը

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու նախընտրական քարոզչության իրենց ռազմավարությունը, կարգախոսը, նախընտրական տեղեկաթերթիկը՝ բուկլետը:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց կարգախոսն է լինելու «Լուսավորիր Հայաստանը», տեղեկատվական թերթիկներում նաեւ կա «Արի լուսավորենք Հայաստանը» կարգախոսը: Նա նշեց, որ իրենք հայտ են ներկայացնում՝ խորհրդարանում երկրորդ ուժը լինելու, որովհետեւ առաջին ուժի հարցը լուծված է: Քաղաքական համակարգի առողջացման առումով, ըստ նրա, կարեւոր է, որ «Լուսավոր Հայաստանն» իր տեղը զբաղեցնի եւ պետականաշինության գործին մասնակցի:

Նա ասաց, որ նախընտրական քարոզչության ժամանակ լինելու են 47 համայնքներում, քարոզարշավը սկսելու են Ագարակից: Քարոզարշավը լինելու է երկու ուղղությամբ, մյուս ուղղությունը ղեկավարելու է Մանե Թանդիլյանը եւ լինելու է Երեւանում: Էդմոն Մարուքյանը նաեւ տեղեկացրեց, որ քարոզչական երգ ունեն, որը պոզիտիվ տրամադրություն կփոխանցի ընտրողներին ու կուղեկցի իրենց ողջ քարոզարշավի ընթացքում:

Ասուլիսի վերջում ԼՀ անդամները միացրեցին երգը՝ ԶԼՄ-ների համար: Մենք հետաքրքրվեցինք Մարուքյանից՝ դո՞ւք եք երգում՝ նա պատասխանեց. «Ես սլուխ չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 


 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: