01/02/2026

Բելառուսը հրապարակել է Ադրբեջանին վաճառած զենքի և ռազմական տեխնիկայի ցանկը (լուսանկարներ)

Բելառուսը հրապարակել է Ադրբեջանին վաճառած զենքի և ռազմական տեխնիկայի ցանկը (լուսանկարներ)

Բելառուսական 42.tut.by պարբերականի տվյալներով՝ 10-ամյա համագործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:

 

Ադրբեջանին մատակարարված ռազմական տեխնիկայի թվում նշվում է Т-72 մոդելի 150-ից ավելի տանկ, 12 «Պիոն» մակնիշի ինքնագնաց հրետանային սարքավորում, 120 Д-30 հաուբից, Սու-25 մակնիշի 12 ինքնաթիռ, Бук-МБ զենիթահրթիռային համակարգերի 2 գումարտակ, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ եւ այլն:

 

Նշվում է նաեւ, որ սա դեռ զենքերի ողջ կազմը չէ, որը Բելառուսը մատակարարում է Ադրբեջանին: Երկիրը նաև անհայտ քանակությամբ «Սկիֆ» հակատանկային համալիրներ է մատակարարել, բացի այդ, Ադրբեջանի համար համաձայնեցրել է МАЗ 6317 և МАЗ 5317 ռազմական նշանակության բելառուսական մեքենաներ հավաքել:

 

Բելառուսի և Ադրբեջանի միջև պայմանագրերի ծավալները, գործարքների արժեքներն ու մատակարարվող զենքերի տեսակները մեծ մասամբ գաղտնի են պահվում:

 

 

 

 armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: