01/02/2026

Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթը

Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երթի ընթացքում հավաքվածներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա մեր երթը մի յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք 2018 թ. մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, և, որը պսակվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ: Երկու օրից այդ քաղաքական փուլն ամփոփվում է, և մենք կարող ենք ասել, որ կատարել ենք ձեր առջև ստանձնած պարտավորությունները»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց նոյեմբերի 24-ին համաերևանյան երթ անելու մասին: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ երթը մեկնարկելու է Նոր Նորքից և անցնելու է Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: