01/02/2026

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քայլերթեր իրականացնել նաև ընտրություններից հետո

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քայլերթեր իրականացնել նաև ընտրություններից հետո

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ քայլերթեր կնախաձեռնի նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 24-ին հրավիրած համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին անգամ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ենք քայլերթ իրականացրել: Ժամանակ առ ժամանակ մեզ կտեսնեք այսպիսի քայլերթեր անելիս նաև ընտրություններից հետո»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` իրենք փորձելու են քայլերթի ընթացքում լինել Երևանի բոլոր վարչական շրջաններում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց նոյեմբերի 24-ին համաերևանյան երթ անելու մասին: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ երթը մեկնարկելու է Նոր Նորքից և անցնելու է Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: