01/02/2026

Աննա Հակոբյանն անդրադարձել է դստեր 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումներին

Աննա Հակոբյանն անդրադարձել է դստեր 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումներին․

«Հարկ եմ համարում ընդգծել հետևյալը․

1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից և գրքի հոնորարներից:

2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին նաև 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է և մարդիկ նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները:

3. Իմ ամուսնուն և ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին և մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ:

4. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել:|

5. Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ:

6. Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, և թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:

7. Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին» ,- ասված է գրառման մեջ:

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: