01/02/2026

«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը կսկսի Ագարակ քաղաքից՝ մինչև քարոզարշավի ավարտը լինելով 47 մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում

«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը կսկսի Ագարակ քաղաքից՝ մինչև քարոզարշավի ավարտը լինելով 47 մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կսկսի վաղը Ագարակ քաղաքից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության նախագահ, ԼՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

«Շարժվեցինք դեպի Սյունիք: Վաղը քարոզարշավը կմեկնարկենք Ագարակ քաղաքից և մինչև քարոզարշավի ավարտը կայցելենք 47 մեծ ու փոքր քաղաքներ, գյուղեր: Լուսավորենք Հայաստանը միասին»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։

tert.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: