01/02/2026

«Գանձասար-Կապան»-ը հաղթեց «Լոռի»-ն

«Գանձասար-Կապան»-ը հաղթեց «Լոռի»-ն

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի շրջանակներում «Գանձասար-Կապան»-ը մրցեց «Լոռի»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կապանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել Վանաձորը ներկայացնող թիմի նկատմամբ 2:0 հաշվով: «Գանձասար-Կապան»-ի կազմում նախ խաղի 68-րդ րոպեին աչքի ընկավ Լուբամբո Մուսոնդան, այնուհետ՝ խաղի 90-րդ րոպեին, նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Միհրան Մանասյանը:

«Գանձասար-Կապան»-ն այս հաղթանակից հետո 7-րդ տեղում է 16 միավորով: «Լոռի»-ն 4-րդն է և ունի 24 միավոր:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: