01/02/2026

Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար. Նիկոլ Փաշինյան

Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,– գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը հայտնել էր, որ անհրաժեշտություն չի տեսնում քարոզարշավի ժամանակ արձակուրդ վերցնելու։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել էր «Իմ քայլի» քարոզարշավի մեկնարկի ժամանակացույցի մասին և ընդգծել, որ ինքն ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին։

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: