01/02/2026

ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմը Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն

ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմը Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` ոգեկոչելով Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը:  

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: