01/02/2026

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ Սյունիքի մարզպետարանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնին, որն անցկացվեց «Արարենք միասին» խորագրով, նվիրաբերել է 1 միլիոն դրամ, որից 480 հազար դրամը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի մեկ ամսվա աշխատավարձի գումարն է, որը նա ամբողջությամբ հատկացրեց հանգանակությանը: Մարզպետարանի մյուս աշխատակիցները եւս մասնակցել են ազգայինտուրքի միջոցառմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող 2 ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:

Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն-2018»-ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:

Սյունիքի մարզպետարանն ամեն տարի մասնակցել է համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնին:

syunik.mtad.am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: