01/02/2026

Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի Արարատ Միրզոյանը

Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի Արարատ Միրզոյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ, նրան կփոխարինի ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արարատ Միրզոյանը:

«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»,- գրել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նաև հրապարակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ժամանակավորապես փոխարինելու մասին համապատասխան որոշումը:

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման հավելվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում: Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար:


armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: