01/02/2026

5 պատճառ, թե ինչու պետք է այցելել Կապան․ «ՄԻՐ 24»-ի տեսանյութը

5 պատճառ, թե ինչու պետք է այցելել Կապան․ «ՄԻՐ 24»-ի տեսանյութը

Ռուսական հանրահայտ «ՄԻՐ 24» հեռուստաալիքը տեսանյութ է պատրաստել Սյունիքի մարզկենտրոն Կապանի մասին եւ նշել է  այն 5 պատճառ, թե ինչու պետք է այցելել հենց Կապան: 

Հիշեցնենք, որ Կապանը (19-րդ դարի 50-ական թվականներից մինչեւ Հայաստանի անկախացում քաղաքը կոչվել է Ղափան) գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «Կապան» հասարականունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղածամուր դուռ»: Կապանը որպես քաղաք կազմավորվել է 1928 թվականին։

boomnews.am

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: