01/02/2026

Նոր Զելանդիայում բացվել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի փրկած զինվորներին նվիրված հուշարձան

Նոր Զելանդիայում բացվել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի փրկած զինվորներին նվիրված հուշարձան

Նոր Զելանդիայի մայրաքաղաքում բացվել է հուշարձան՝ նվիրված նորզելանդացի զինվորականներին, որոնք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում փրկել են  հայերի և ասորիների: Հուշարձանը բացվել է Վելինգտոնի քաղաքային գերեզմանատան տարածքում: Նախաձեռնության հեղինակները տեղի հայկական և ասորական համայնքների ներկայացուցիչներն են:

 

«Շուրջ 1.5 միլիոն հայեր և 300 հազար ասորիներ 1915 թվականին դարձան Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության զոհեր: Մինչ օրս Նոր Զելանդիայի կառավարությունը պաշտոնապես չի ընդունել այդ ողբերգությունը, որն աշխարհին հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն»,- տեղեկացնում է նորզելանդական Newshub հեռուստաալիքի Three լրատվական ծառայությունը:

 

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: