01/02/2026

Արամ Սարգսյան․ «Քաղաքացիական պայմանագիրն» իր նախընտրական քարոզարշավը ժամանակից շուտ է սկսել

Արամ Սարգսյան․ «Քաղաքացիական պայմանագիրն» իր նախընտրական քարոզարշավը ժամանակից շուտ է սկսել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը ժամանակից շուտ է սկսել։ Այդ մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Մենք» դաշինքի ղեկավարներից մեկը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ քարոզարշավը նախատեսվածից ավելի վաղ է սկսվել։ «Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ դա օրենքով արգելված չէ։ Դա իրավական հարց է։ Սակայն, կարծում եմ, պարտադիր չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես աներ, քանի որ նրանք, միեւնույն է, կստանային իրենց ձայները։ Քայլերթը, որ կազմակերպվել էր Երեւանում, ոչ միայն չավելացրեց, այլեւ որոշ չափով նվազեցրեց ՔՊ-ի վարկանիշը»,- ընդգծեց նա։

Խոսելով ընտրվելու դեպքում իր ծրագրերի մասին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ ինքն ամեն ինչ կանի երկրի զարգացմանը նպաստելու համար։ Գլխավոր առաջնահերթությունները պետք է լինեն քաղաքացիների առողջության անվճար ապահովագրումը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։ «Մենք պետք է լիովին անցնենք պայմանագրային ծառայությանը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Մենք» դաշինքը նոյեմբերի 26-ին նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Տավուշի մարզում։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: