01/02/2026

Պետք է հիմնադրենք 4-րդ հանրապետությունը, իսկական Հայաստանը. Լեւոն Շիրինյան

Պետք է հիմնադրենք 4-րդ հանրապետությունը, իսկական Հայաստանը. Լեւոն Շիրինյան

Ես իդեալ ունեմ, պետք է հիմնադրենք 4-րդ հանրապետությունը, իսկական Հայաստանը, որը մենք կուսենք՝ արարչագործական աստվածաշնչյան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, քարոզարշավի մեկնարկին Էջմիածին քաղաքի սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում հայտարարել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցության գաղափարախոսությունը պահպանողականություն է, բայց նաեւ մշակույթի ու քաղաքակրթության կարեւորումով:

«Մենք հեղափոխությունից հետո նախաձեռնեցինք քրիստոնեական վերականգնումի շարժումը, մեր եկեղեցու դավանանքի փիլիսոփայության վրա: Հավատացեք մեզ եւ դուք կունենաք ապագա: Մենք ձեզ հետ միասին կվերականգնենք Հայաստանը»,-ասաց Շիրնյանը:

Կուսակցության անդամները աղավնի թռցրին սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում. «Սա սովորական աղավնի չէ, այլ նոյան առասպելական աղավնի է, որը ավետիսը բերեց վերազարթոնքի: Սա Հայաստանի վերակերպումի խորհրդանիշն է»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով. «Այս հոսանքը քաղաքականացված չի եղել, բայց այն մեր ողնաշարն է, դրա համար այսօր այստեղ ենք՝ Էջմիածնում ենք»:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: