01/02/2026

Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի հիշատակի օրն է

Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի հիշատակի օրն է

Իմ օրերում ես ցանկացա լինել վսեմ եւ ինքնուրույն,

Իմ օրերում ես ցանկացա կյանքս զոհել դրա սիրուն:

Իմ օրերում դժվար էր շատ լինել հաստատ ու մնայուն,-
Իմ օրերում պատմությունն էր յուրաքանչյուր բառիս նայում:

Իմ օրերում երգը միայն նրանո'վ էր մեծ ու անգին,-
Որ բորբոքում, հուր էր տալիս դեռ չկոփված, չեկած կյանքին:

Իմ օրերում շա՜տ էր դժվար երգը՝ կյանքի համար երգած.-
Յուրաքանչյուր բառը - կամ մի թռի՛չք էր վեհ, կամ-մութ արկած:

Բայց օրերում իմ հուրհուրան աշխա՛րհ էր նոր ծնվում հնից,-
Եվ մե՜ծ եմ ես, քանզի ինձ մեծ երթ էր նշված Պատմությունից...

Իմ օրերի երգը եթե իմ տողերից հիմա լսես -
Ուրեմն ես մե՜ծ եմ ու խոր, երգի՛ց էլ իմ՝ խոր ու վսեմ...

Եվ եթե ես ունեմ մի բան, որով կարող եմ պարծենալ -
Իմ օրերի շափա՜ղն է այդ, իմ օրերի ձայնը անահ...

Ողջո՜ւյն, ուրեմն, օրերիս, իմ օրերի անհո՜ւն շնչին,-
Եվ օրերիս հանդեպ այդ մեծ - թող երգս ձեզ թվա չնչին...

Բայց եթե կա երգում իմ գեթ շեշտ կամ մի բառ իմ օրերից -
Ես կմնամ հա՛ր ու հավետ, ես կարթնանամ մահից նորից...

Մե՜ծ եմ եւ վեհ իմ օրերով - ես այդ գիտեմ - հուր- հավիտյան,
Ողջո՜ւյն, իմ ե՛րգ, իմ խնդությո՛ւն, իմ օրերի անհո՜ւն մատյան...

Եղիշե Չարենց

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: