01/02/2026

ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, որը նպաստում է մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը: 

«ՀՀ 2019թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Կապանը: Կազմակերպության ներկայացուցիչները երեկ հանդիպել են Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ և քննարկել դրա կարևորությունը համայնքի և երիտասարդների համար: 
Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդության դերն ու մասնակցությունը համայնքային կյանքում, երիտասարդների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, խթանել երիտասարդների ներգրավվածությունը մշակութային կյանքում, ինչպես նաև նպաստել հոգևոր-մշակութային արժեքների ձևավորմանը: 

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներ, Կապանի համայնքապետարանի համապատասխան բաժինների և Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի ներկայացուցիչները: Ինչպես նաև ներկա էին «Զարգացման նախաձեռնություններ» և «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ների, Վորլդ Վիժն Հայաստան Սյունիքի մարզային ծրագրի ակումբների և շահերի պաշտպանության խմբի, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, ՀԵՀ Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնի անդամներ և մի խումբ ակտիվ երիտասարդներ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

На данном изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении
 
На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются, в помещении
 
На данном изображении может находиться: 5 человек, люди сидят
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: