01/02/2026

ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում. հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը

ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում. հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը

Հայաստանի  Հանրապետության զինված ուժերը իրականացրել են «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում: Հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը՝ 65 կիլոմետր հեռավորությունից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդաշարը բացառիկ ռեպորտաժ է պատրաստել  «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակման մասին:

Հեռուստադիտողները ռեպորտաժը դիտելու հնարավորություն կունենան  դեկտեմբերի 1-ին, ժամը 21:45-ին Հանրային հեռուստաընկերության եթերում

«Զինուժ մեդիա»-ն «Յութուբ»-ում արդեն տարածել է ռեպորտաժի կարճ անոնսը, որում կարելի է տեսնել «Տոչկա»-ի համազարկը:

«Տոչկա» («Տոչկա-Ու») մարտավարական համալիրի հրթիռը իրենից ներկայացնում է թռիչքիամբողջ ընթացքում կառավարելի միաստիճան պինդվառելիքային բալիստիկ հրթիռորըկազմված է 9Մ79 (9Մ79Մ, 9Մ79-1) հրթիռից, X-անման դասավորությամբ ղեկերիցթևերից ևթռիչքի ժամանակ չանջատվող գլխամասից (ԳՄ):

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: