01/02/2026

Փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել Ռոբերտ Քոչարյանի գործը

Փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել Ռոբերտ Քոչարյանի գործը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:  

Նշենք, որ երեկվանից մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։ «Ակնհայտ անօրինական որոշում էր: Որոշումը դեռ չենք ուսումնասիրել, երկար որոշում է, կծանոթանանք, ավելի մանրամասն կգնահատենք»,- նշեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ դատարանը օրենքի հիման վրա չի ստեղծված, հետևաբար, ցանկացած կայացրած որոշում օրինական չէ: Ամեն դեպքում, փաստաբանն ասաց, որ իրենք բոյկոտել չեն կարող, ստիպված մասնակցելու են գործընթացին, հակառակ դեպքում դատարանը որոշում կկայացնի առանց իրենց:

Հայկ Ալումյանն ասաց, որ եթե դատարանն անօրինական որոշում կայացնի ոչ օրինական կազմով, իրենք դիմելու են ՄԻԵԴ: Նա նաև հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ ՍԴ 303 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, քանի որ  դատավորն ընտրվել է վիճակահանությամբ, ինչը օրենքի կոպիտ խախտում է: 

Ի դեպ, միջնորդությանը դեմ չի եղել նաև դատախազությունը, ինչն ըստ փաստաբանի՝ տակտիկական քայլ է: «Եթե մի կողմը դատավորից դժգոհ է, մյուսն էլ ուզում է, որ անպայման այդ դատավորը քննի, ինքն էլ իր հերթին է դժգոհում, և կողմնակալ անձին թվում է, թե երկու կողմն էլ, եթե դժգոհ են, ուրեմն իրականում ինքը շատ օբյեկտիվ դատավոր է»,-նշել էր նա:

tert.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: