01/02/2026

Կան մարդիկ, որոնք նախապատրաստվում են ընտրակաշառք բաժանելուն. Արթուր Վանեցյան

Կան մարդիկ, որոնք նախապատրաստվում են ընտրակաշառք բաժանելուն. Արթուր Վանեցյան

Կան մարդիկ կամ մարդկանց խմբեր, որոնք փորձում են իրականացնել նախապատրաստական աշխատանքներ ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ, նրանք ԱԱԾ-ի հսկողության տակ են։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավաստիացնելով, որ ԱԱԾ ողջ անձնակազմն օր ու գիշեր աշխատում է, որ փորձեն բացառել ընտրախախտումները եւ ընտրակաշառքի դեպքերը, որ այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ գրանցվեն որպես աննախադեպ ընտրություններ:

Լրագրողները հացին թե կա՞ն արդեն տեսադաշտում մարդիկ, որոնք ընտրակաշառք բաժանելու փորձեր են անում,  ԱԱԾ տնօրենը պատասխանել է . «Կան մարդիկ, կան մարդկանց խմբեր, որոնք փորձում են իրականացնել նախապատրաստական աշխատանքներ ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ, բայց ես ձեզ ասեմ, որ շահարկումներ չլինեն՝ դա ոչ թե կուսակցությունների կենտրոնական գրասենյակներից տրվող հանձնարարության շրջանակներում է, այլ արջի ծառայություն մատուցող տարբեր փոքր խմբեր են՝ տարբեր տարածքներից: Ես կոչ եմ անում հրաժարվել այդ մտքերից, մեր ձեռքերը երկար են, մենք ամեն ինչ տեսնում ենք»,–նշեց Վանեցյանը, այնուհետ մանրամասնեց.

«Ռեյտինգային թեկնածու է, մտածում են ինչպես ձայն հավաքեն, գնում են, մարդիկ են գտնում, ասում են՝ փող տանք ընտրեք, պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Այ հենց կհասնենք այդ մասին, երբ կլինի կոնկրետ առաջարկ, պայմանավորվածություն, խոստում, այդ մարդիկ կենթարկվեն պատասխանատվության»:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: