01/12/2025

Պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը բանավեճի է հրավիրել «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Կարապետյանին. «Սյունյաց երկիրը» պատրաստ է հյուրընկալել նրանց, վարել բանավեճը եւ ուղիղ հեռարձակմամբ ներկայացնել ընտրողներին

Պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը բանավեճի է հրավիրել «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Կարապետյանին. «Սյունյաց երկիրը» պատրաստ է հյուրընկալել նրանց, վարել բանավեճը եւ ուղիղ հեռարձակմամբ ներկայացնել ընտրողներին

Նոյեմբերի 28-ին «Սյունյաց երկրի» խմբագրության հյուրն էր Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը:

Նա բանավեճի հրավիրեց թիվ 12 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Կարապետյանին:

«Սյունյաց երկրի» խմբագրությունը դրականորեն է արձագանքել Մենուա Հարությունյանի նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնել առաջիկա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, խմբագրության Գորիսի նստավայրում կազմակերպել ակնկալվող բանավեճը:

Բանավեճի ընթացքը կհեռարձակվի syuniacyerkir.am կայքի ֆեյսբուքյան էջով:

Բանավեճը, ինչպես հայտարարել ենք ավելի վաղ, տեղի կունենա կողմերի համաձայնությամբ պայմանավորված հարցերի շուրջ եւ կտեւի մինչեւ մեկ ժամ:

Բանավեճը կվարի Սամվել Ալեքսանյանը:

Խմագրությունն ակնկալում է, որ Տիգրան Կարապետյանը Մենուա Հարությունյանի հրավերին կարձագանքի մինչեւ նոյեմբերի 30-ի ժամը 20:00-ը:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: