01/02/2026

Արայիկ Պարոնյանին կտրվի ոսկե հուշամեդալ՝ հայրենանվեր գործունեության համար

Արայիկ Պարոնյանին կտրվի ոսկե հուշամեդալ՝ հայրենանվեր գործունեության համար

«1.5 մլն +1» համահայկական կառույցի կողմից Արայիկ Պարոնյանն արժանացել է «Ավետիս Ահարոնյան» ոսկե հուշամեդալի: Կազմակերպությունը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բնակվող այն հայերին, ովքեր հայրենանվեր գործունեություն են ծավալել կամ նպաստել ցեղասպանության ճանաչման գործընթացին, արժանացնում են նման բարձրագույն պարգևի: Արայիկ Պարոնյանն այն բացառիկ մարդկանցից է, ով իր ապրած կյանքի, ծավալած գործունեության արդյուքում արժանացել է այդ պարգևին: Ոսկե մեդալի հանձնման արարողությունը տեղի կունենա մոտ օրերս՝ մեծ հայրենասերի ծննդավայր Սյունքիում:

Նկարում՝ Արայիկ Պարոնյանն Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում գտնվող Հայաստանը բնորոշող հուշակոթողի մոտ: Մի թևը վիրավոր արծիվը խորհրդանշում է Արևելյան և Արևմտյան Հայատանները:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: