03/29/2026

ԿԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասնել է, թե ինչպես են սկսելու խոսել դպրոցական դասագրքերը

ԿԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասնել է, թե ինչպես են սկսելու խոսել դպրոցական դասագրքերը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական դասագրքերն այսուհետ կսկսեն խոսել բջջային հավելվածի միջոցով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարը հրապարակել է տեսանյութ, որտեղ Arloopa ծրագրի միջոցով մանրամասներ է ներկայացրել մտահղացման մասին:

«Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են. թեորեմները պատմելու են իրենց ապացուցման եղանակների մասին, աստղերն այլևս չեն հուշելու, այլ պատմելու են և նորմալ արտահայտվելու, իսկ զորավարները պատմելու են իրենց արշավանքների մասին»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: