01/03/2026

Պատգամավորի թեկնածու Հովիկ Արսենյանի հետ հարցազրույցը հետաձգվել է մեկ օրով

Պատգամավորի թեկնածու Հովիկ Արսենյանի հետ հարցազրույցը հետաձգվել է մեկ օրով

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին «Սյունյաց երկրի» խմբագրությունում պետք է հյուրընկալվեր «Մենք» դաշինքից թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Հովիկ Արսենյանը:

Սակայն մեր ծրագրում կատարվել է փոփոխություն:

Հովիկ Արսենյանի հետ հարցազրույցը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ին:

Ծրագիրը փոփոխություն է կրել, քանի որ դեկտեմբերի 3-ին Սյունիք է այցելում «Մենք» դաշինքի քարոզչախումբը:

Եվ այդ այցի շրջանակում խմբագրությունում կհյուրընկալվի դաշինքի առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: