01/03/2026

ԿԳ նախարարն անդրադարձել է Իսրայելում հայկական կեղծ դիպլոմների հետ կապված դեպքին

ԿԳ նախարարն անդրադարձել է Իսրայելում հայկական կեղծ դիպլոմների հետ կապված դեպքին

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է նախօրեին Իսրայելում՝ իբրև հայկական բուհեր ավարտած 40 բժիշկների ու դեղագործների կեղծ դիպլոմների հետ կապված միջադեպին:

 

Նա հայտարարել է, որ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվելու դեպքում մեղավորները ծանր պատասխանատվության են ենթարկվելու:

«Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո (ներկայումս հետաքննություն է ընթանում, և սպասում ենք իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվություն) հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Իսրայելում՝ հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: