01/03/2026

Պատգամավորի թեկնածուները հրաժարվում են հրապարակային բանավեճից

Պատգամավորի թեկնածուները հրաժարվում են հրապարակային  բանավեճից

Ինչպես հաղորդել ենք ավելի վաղ՝ Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Պետրոսյանը հրապարակային բանավեճի էր հրավիրել թիվ 12 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Կարապետյանին. բանավեճը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16.00-ին:

Հանրապետական կուսակցությունից թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արայիկ Պարոնյանն էլ բանավեճի էր հրավիրել նույն ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Նարեկ Բաբայանին. բանավեճը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11.00-ին:

Ե՛վ  Նարեկ Բաբայանը, ե՛ւ Տիգրան Կարապետյանը չեն ընդունել բանավեճի հրավերը. պատճառները չեն նշվում:

 «Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: