01/03/2026

Բարձրացնել զգոնությունն առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների նկատմամբ. քննարկվել են ձմեռային զորակոչի բժշկական սպասարկման հարցեր

Բարձրացնել զգոնությունն առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների նկատմամբ. քննարկվել են ձմեռային զորակոչի բժշկական սպասարկման հարցեր

2018թ. ձմեռային զորակոչի բժշկական սպասարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու նատակով առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկված բժիշկ-մասնագետների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են զորակոչի ընթացքում զինապարտների բժշկական փորձաքննությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կարևորել է հանձնաժողովի հանդեպ հասարակության վստահությունը` շեշտելով, որ պետք է բացառվեն կոռուպցիոն երևույթները, ինչպես նաև թույլ չտալ հնարավոր տարկետումներ`  կեղծ հիվանդությունների ձևակերպման միջոցով: Միաժամանակ ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների նկատմամբ ևս պետք է բարձրացնել զգոնությունը և համակողմանիորեն ուսումնասիրել բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը` համադրելով ներկայացված գանգատների հետ:

Հանձնաժողովի մասնագետները ներկայացրել են նախորդ զորակոչի ընթացքում զինապարտների առողջական վիճակի փորձաքննության  գործընթացում տեղ գտած խնդիրները:

Քննարկվել է նաև կառավարության «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության  աստիճանը  որոշող  հիվանդությունների  ցանկը, ինչպես  նաև  քաղաքացու  կամ  զինծառայողի  առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404 – Ն որոշման վերանայման անհրաժեշտությունը:

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: