01/03/2026

ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողական աշխատաքներն իրականացվում են Արթիկի և Մարալիկի հատվածներում

ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողական աշխատաքներն իրականացվում են Արթիկի և Մարալիկի հատվածներում

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներն իրականացվում են Մարալիկի և Արթիկի հատվածներում, ինչպես նաև շրջակա գյուղերում: Այս մասին հայտնեցին Շիրակի մարզի փրկարարական վարչությունից:

«Որոնողական աշխատանքներ են իրականցվում Մարալիկում, Արթիկում և շրջակա գյուղերում»,-նշեցին վարչությունից:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:   

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: