01/03/2026

Փաշինյանն իր թիմակիցների նկատմամբ խոստանում է ավելի խիստ լինել

Փաշինյանն իր թիմակիցների նկատմամբ խոստանում է ավելի խիստ լինել

Հայաստանում նախկին, ներկա ու ապագա որևէ պաշտոնյա պետությունից կատարած գողության համար անպատիժ չի մնալու։

Այդ մասին Աշտարակ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում նախկին, ներկա ու ապագա ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու։ Հեղափոխությունից հետո էլ որ չինովնիկն իր լծակն ու մանդատը օգտագործի իր անձնական շահի համար, նրա նկատմամբ պատիժն ավելի խիստ է լինելու»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնելու նաև դատական համակարգին։

«Դատական համակարգում բազմաթիվ կոռումպացված դատավորներ կան։ Կառավարությունն ունի բոլոր լծակները հեղափոխություն անցկացնելու նաև դատական համակարգում»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: