01/03/2026

Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 542 ընտանիքներ դեռ սպասում են իրենց բնակարաններին

Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 542 ընտանիքներ դեռ սպասում են իրենց բնակարաններին

Սպիտակի երկրաշարժի հետևանքով տարբեր ծրագրերի շրջանակում լուծվել է անօթևան մնացած 66 հազար 400 ընտանիքի բնակարանային խնդիրը:

«Արմենպրես» -ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ պետական ծրագիրը շարունակվում է: Եթե քաղաքային հատվածում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուների բնակարանային հարցը լուծվել է, ապա գյուղական բնակավայրերում դեռ խնդիր կա:

«Երկրաշարժից 20 տարի անց պետությունը բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար հերթագրման վերջնաժամկետ սահմանեց, որի ընթացքում հաշվառման կանգնեց մոտ 7 հազար ընտանիք: Նրանց ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո շահառու ճանաչվեց մոտ 5 հազար 400 ընտանիք: 2008-2017 թվականների ընթացքում մոտ 65 մլրդ դրամի հաշվին լուծվել է  4 հազար 839 ընտանիքի բնակարանային խնդիր, և դեռևս լուծված չէ 542 ընտանիքի խնդիր: Դրանք Լոռու, Շիրակի, Արագածոտնի գյուղական բնակավայրերում են»,-ասաց Տանյա Արզումանյանը:

2018 թվականին բյուջեով պետական ծրագրի համար նախատեսված է 460 մլն դրամ, որով Լոռու մարզի բնակավայրերում կլուծվեն այն ընտանիքների բնակարանների խնդիրները, որոնք ունեն անավարտ կիսակառույց տներ, և այդ տները կառուցապատողի սնանկացման պատճառով մնացել էին անավարտ: Առնվազն 44 ընտանիքի կիսակառույց տուն ավարտին կհասցվի:

Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ ևս 560 մլն դրամ նախատեսված է 2019 թվականի բյուջեով: Շահառուներին բնակարաններով ապահովելու ծրագիրը կավարտվի 2020 թվականին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: