01/03/2026

Ռոբերտ Քոչարյանը միջնորդություն է ներկայացնելու Վերաքննիչ դատարան ՍԴ դիմելու հարցով

Ռոբերտ Քոչարյանը միջնորդություն է ներկայացնելու Վերաքննիչ դատարան ՍԴ դիմելու հարցով

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Դատական նիստին  պաշտպանական կողմը ներկայացնում  է իր միջնորդությունները։
Նիստի մեկնարկից առաջ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների՝ սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելու  հարցով։

«Դիմում ենք դատարանին՝ գտնելով, որ այն իրավական նորմերը, որոնք կիրառվում են այս գործի շրջանակներում, հակասում են Սահմանադրությանը, և խնդրում ենք դիմել Սահմանադրական դատարան։ Կամ եթե դատարանը համոզված կլինի, որ հակասում են, ուրեմն չպետք է դրանք կիրառի», - ասաց Օրբելյանը։

Վերաքննիչ դատարանն արդեն 5-րդ օրն է շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Ռ. Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 armenpress.am

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: