01/03/2026

Ֆրանսիայի կառավարությոնը զիջումների է գնում. աղմկահարույց որոշման կիրառումը հետաձգվում է

Ֆրանսիայի կառավարությոնը զիջումների է գնում. աղմկահարույց որոշման կիրառումը հետաձգվում է

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից սկսած «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաներից հետո պաշտոնական Փարիզը որոշել է զիջումների գնալ: Իր հեռուստատեսային ուղերձում Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ 6 ամսով սառեցնում է բենզինի թանկացման որոշումը: Չեն բարձրանա նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի գները: «Դեղին բաճկոններ հագած ֆրանսիացիները սիրում են Ֆրանսիան: Մենք՝ նույնպես»,-ասել է Էդուար Ֆիլիպը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդի բողոքի ձայնը պետք է լսելի լինի:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վերջին օրերի բախումների հետեւանքով տուժել է մոտ 1300 մարդ, որից 39-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Իսկ ցույցեր սկսվելուց ի վեր 3 մարդ է մահացել: Եվրոպական այս առաջատար երկիրը նաեւ զգալի նյութական վնասներ է կրել: Նախնական տվյալներով՝ ցույցերը երկրին 3 միլիոն եվրոյի վնաս են պատճառել:

Ֆրանսիայի նավթարդյունաբերողների միությունից տեղեկացրել են, որ փակ է 162 ավտոլցավորման կայան, եւս 268 կայան աշխատում է ընդհատումներով։ Առանձնապես ծանր իրավիճակ Է ստեղծվել երկրի արեւմուտքում՝ Բրետանի տարածաշրջանում եւ Ֆրանսիայի հարավ-արեւելքում

Նախագահ էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է բողոքի ակցիաների ֆոնին: «Ifop» գործակալության սոցհարցումների տվյալներով՝ Մակրոնի եւ վարչապետ Ֆիլիպի քաղաքականության հավանության վարկանիշները 23 տոկոս եւ 26 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշներ են արձանագրել: Ինչպես նշել Է «Paris Match»-ը, տասը ֆրանսիացիներից ութը հավանություն չեն տալիս երկրի նախագահի գործողություններին:

yerkirmedia.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: