01/03/2026

Ռոհանին սպառնում է փակել Հորմուզի նեղուցը

Ռոհանին սպառնում է փակել Հորմուզի նեղուցը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հերթական անգամ սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, որով նավթ արտահանող երկրները շուկա են հանում ծովով փոխադրվող ամբողջ հումքի գրեթե մեկ երրորդը:

«Եթե մի օր Միացյալ Նահանգներն արգելափակի իրանական նավթի փոխադրումը, Հորմուզով ընդհանրապես նավթ չի փոխադրվի», - հայտարարել է Ռոհանին Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում:

Նա ասել է նաև, թե Միացյալ Նահանգներն ի զորու չէ կասեցնել իրանական նավթի փոխադրումները:

Ռոհանին նմանօրինակ սպառնալիքներ է հնչեցրել նաև այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Հորմուզի նեղուցն ամբողջ աշխարհի համար հույժ կարևոր է Պարսից ծոցով հում նավթի փոխադրման հարցում:

Իրանի Հեղափոխական գվարդիայի համակարգում առանցքային դեր կատարող և անմիջապես գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիին ենթարկվող Quds ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանին ողջունել է նախագահի այդ հայտարարությունը:

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: