01/03/2026

Facebook-ը կթույլատրի ստեղծել սոցցանցում առկա ծառայությունները կրկնորդող հավելվածներ. TechCrunch

Facebook-ի տնօրենությունը կողմնակի ընկերություններին թույլ կտա սոցցանցի հիմքի վրա ստեղծել հավելվածներ, որոնք մրցակցություն կկազմեն այնտեղ արդեն գործող ծառայություններին եւ գործառույթներին: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել Է TechCrunch ճյուղային պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանում Է պորտալը, անցյալում սոցցանցի տնօրենությունը մեկ անգամ չԷ, որ սահմանափակումներ Է մտցրել կողմնակի մշակողների հավելվածների նկատմամբ, որոնք զգալի չափով նման Էին արդեն Facebook-ում առկա ծառայություններին:

Ինչպես նշում Է հրատարակությունը, հիշյալ արգելքի վերացումն «Էապես կնվազեցնի այն ռիսկերը», որոնք կապված են Facebook-ի հիմքի վրա հավելվածների մշակման հետ: Բացի դրանից, դա սոցցանցն ավելի շահավետ լույսով կներկայացնի կարգավորող մարմինների աչքին: «Բոլոր նրանք, ովքեր Facebook-ին մեղադրում են իր գերիշխող դրության չարաշահման մեջ, կզրկվեն փաստարկներից մեկից»,- արձանագրված Է նյութում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Facebook-ի տնօրենությունը կողմնակի ընկերություններին թույլ կտա սոցցանցի հիմքի վրա ստեղծել հավելվածներ, որոնք մրցակցություն կկազմեն այնտեղ արդեն գործող ծառայություններին եւ գործառույթներին: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել Է TechCrunch ճյուղային պորտալը:

Ինչպես պարզաբանում Է պորտալը, անցյալում սոցցանցի տնօրենությունը մեկ անգամ չԷ, որ սահմանափակումներ Է մտցրել կողմնակի մշակողների հավելվածների նկատմամբ, որոնք զգալի չափով նման Էին արդեն Facebook-ում առկա ծառայություններին:

Ինչպես նշում Է հրատարակությունը, հիշյալ արգելքի վերացումն «Էապես կնվազեցնի այն ռիսկերը», որոնք կապված են Facebook-ի հիմքի վրա հավելվածների մշակման հետ: Բացի դրանից, դա սոցցանցն ավելի շահավետ լույսով կներկայացնի կարգավորող մարմինների աչքին: «Բոլոր նրանք, ովքեր Facebook-ին մեղադրում են իր գերիշխող դրության չարաշահման մեջ, կզրկվեն փաստարկներից մեկից»,- արձանագրված Է նյութում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: