01/03/2026

Հայաստանի մարզերում կան ոլորտներ, որոնք ռեալիզացնելու անսահման հնարավորություն կա. Հայկ Չոբանյան

Հայաստանի մարզերում կան ոլորտներ, որոնք ռեալիզացնելու անսահման հնարավորություն կա. Հայկ Չոբանյան

Իմ կյանքի ընթացքում մեկ տասնյակից ավելի ձեռնարկություններ եմ ստեղծել: Այս մասին «Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը:

 

«Ստարտափներ՝ տարբեր ոլորտներում: Ստարտափներ՝ նկատի չունեմ միայն բիզնես ոլորտներում։ Օրինակ, ես նաև մի քանի հիմնադրամների հիմնադիր եմ՝ տարբեր ոլորտներում»,- մանրամասնել է պատգամավորի թեկնածուն:

Նա հայտնել է, որ արդեն 6 տարի է՝ իր նախաձեռնությամբ անցկացվում են տնտեսական բնույթ ունեցող զարգացման ծրագրեր:

«Բերդ քաղաքում կազմակերպում եմ Մեղրի փառատոնը, որը որոշակի առումով դիրքավորել է այդ քաղաքը և մեծ նշանակություն է ունեցել քաղաքի՝ հատկապես տուրիստական ենթակառուցվածքների զարգացման համար»,- ասել է նա:

Ըստ Հայկ Չոբանյանի՝ Հայաստանում կան գործունեության մի քանի ոլորտներ, որոնք ամբողջությամբ չեն ռեալիզացվում՝ այն դեպքում, երբ դրա հնարավորությունները, նրա խոսքով՝ անսահմանափակ են։ Նա որպես այդպիսի ոլորտ մատնանշել է մեղվաբուծությունը։

«Կարծում եմ, որ մեր ժողովրդի լավագույն ձիրքերից մեկը մեղվապահությունն է: Մենք պետք է դրան զարկ տանք, որովհետև մեր անտառներն անսահման հնարավորություն ունեն այդ առումով, որոնք գրեթե օգտագործված չեն: Այսինքն՝ անտառների բերք ու բարիքի ռեալիզացիան շատ փոքր տոկոս է զբաղեցնում մեր տնտեսական ընդհանուր շահի մեջ»,- ասել է Հայկ Չոբանյանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: