01/03/2026

ԲԷՑ-ի մոտ 150-160 աշխատակից կկրճատվի

ԲԷՑ-ի մոտ 150-160 աշխատակից կկրճատվի

«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջիկայում աշխատակիցների մեծամասշտաբ կրճատում է նախատեսվում: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Նախարարությունը պարզել է, որ արտահաստիքային աշխատակիցները կլորիկ աշխատավարձեր են ստացել: Ընկերությունում առաջիկայում նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում, որոնք, կարելի է ասել, այնքան էլ զբաղված չէին ԲԷՑ-ի հիմնական գործունեության մեջ: Կա ազատ հաստիքացուցակ, որով 163 000 աշխատակից կա գրանցված, դրանց զուգահեռ կան նաև 90 արտահաստիքային, պայմանագրային աշխատողներ, որոնք ուղղակի անհասկանալի է, թե ինչու են պահվում»,- ասաց Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այսօր ԲԷՑ-ի աշխատող աշխատակիցներին կներկայացվի մրցույթով ընտրված իրենց նոր տնօրենը:

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: