01/03/2026

Պայթյուն Մուսալեռ գյուղում. 42-ամյա տղամարդ է մահացել

Պայթյուն Մուսալեռ գյուղում. 42-ամյա տղամարդ է մահացել

Դեկտեմբերի 6-ին` ժամը 19։10-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի վառարանը պայթել է, և մարդ է մահացել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։55-ին, բաժնում ևս մի հաղորդում է ստացվել, որ «այրվածք առաջին, երկրորդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Ազատուհի Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18։40-ի սահմաններում, տանը, չպարզված հանգամանքներում, ինքնաշեն պատրաստված վառարանի պայթելու հետևանքով 1976 թ. ծնված Սարգիս Հաջաթյանը տեղում մահացել է, իսկ Ազատուհի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է նախաքննություն:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: