01/03/2026

Ռոբերտ Քոչարյանը դիմելու է ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարան

Ռոբերտ Քոչարյանը դիմելու է ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարան

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով իրենց առաջիկա քայլերն այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը  թողնել անփոփոխ:

«Միանշանակ դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ընդ որում, դիմելու ենք Վճռաբեկ դատարանի հետ զուգահեռ: Չենք սպասելու մինչև Վճռաբեկ   դատարանը մեր բողոքները քննի, որովհետև տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան»,- նշեց Հայկ Ալումյանը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: