01/03/2026

Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում

Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում մասնակցեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունից հետո նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին՝ նշելով, որ դա կլինի քարոզչություն: ՀՀ առաջին նախագահը խոստացավ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալ դրա դրանց ավարտից հետո:

Միայն հարցին, թե արդյոք մտահոգություններ ունի արցախյան հարցի վերաբերյալ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Հայ ժողովրդի  մեջ կա՞ մեկը ով մտահոգություն չունի»:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: