01/03/2026

Ժամը 17.00-ին՝ մոտ 50 տոկոս մասնակցություն թիվ 35 տարածքում

Ժամը 17.00-ին՝ մոտ 50 տոկոս մասնակցություն թիվ 35 տարածքում

Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող ընտրատարածքի 76 տեղամասում հաշվառված 54801 ընտրողից (ցուցակային թիվ) ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 27169 հոգի կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 49,58 տոկոսը:

2017-ի ապրիլի 2-ի ժամը 17.00-ին մասնակցությունը կազմում էր 58,48 տոկոս:

Այսօր քվեարկությանն առավել ակտիվ մասնակցում են Կապանի Ձորք թաղամասում (35/17 տեղամաս), Քաջարան քաղաքում, Կապանի տարածաշրջանի Արծվանիկ, Անտառաշատ, Շրվենանց, Ագարակ գյուղերում:

Զինվորները քվեարկում են տարածքի 9 տեղամասում:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: