01/12/2025

Սյունիքում «Սասնա ծռերը» մտահոգված են

Սյունիքում «Սասնա ծռերը» մտահոգված են

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունից թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածուներ Գեւորգ Գասպարյանը եւ Արմեն Գեւորգյանն այսօր առավոտյան դիմել են թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրություններն օրվա վերջին ստանալու պահանջով:

Հանձնաժողովի պատասխանատուները պարզաբանել են, որ բոլոր տեղամասերից կարող են ստանալ քաղվածքներ ամփոփիչ արձանագրություններից, երբ արդեն ավարտված կլինի քվեարկության արդյունքների հաշվառումը:

«Սասնա ծռերի» ներկայացուցիչները դեկտեմբերի 8-ին անհանգստություն էին հայտնել Քաջարան քաղաքի ընտրական տեղամասերից մեկի (35/56) կահավորվածության անբավարար վիճակի առիթով:

Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը եւ հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանն նույն օրն այցելել են այդ հանձնաժողով եւ փարատել պատգամավորության թեկնածուների մտահոգությունները:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: