01/12/2025

Պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը Մհեր Եղիազարյանի հացադուլի և նրա պահանջների մասին

Պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը Մհեր Եղիազարյանի հացադուլի և նրա պահանջների մասին

Դեկտեմբերի 4-ին ձերբակալված Մհեր Եղիազարյանը, արդեն հինգերորդ օրն է ինչ չի դադարեցնում հացադուլը:

Մեղադրյալ Մհեր Եղիազարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանի տեղեկատվությամբ՝ դեռ չեն կատարվել Եղիազարյանի պահանջները, ընդ որում, մինչև այս պահը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, ՀՀ դատախազությունից, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից որևէ արձագանք չկա նրա արդարացի պահանջների վերաբերյալ:

Մ. Եղիազարյանի առողջական վիճակը օր-օրի վատանում է և չգիտենք թե ինչ կլինի վաղը: 

Ըստ կալանավորվածի հայտարարության, շարունակելու է հացադուլը այնքան ժամանակ, մինչև չկատարվեն նրա կողմից առաջ քաշած օրինական ճանապարհով նախաքննություն իրականացնելու պահանջներ: 

Հ.Գ. Հիշեցնենք, որ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է 04.12.2018թ.-ին, իսկ 05.12.2018թ.-ին հայտարարել է հացադուլ՝ ներկայացնելով հստակ պահանջներ:

haynews.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: