ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին բժշկական հաստատություններում շրջիկ արկղերի միջոցով ընտրելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Հովիկ Բալյանը:
«Այս պահին տեղեկատվություն ենք ստացել թվով 39 բուժհաստատություններից, ըստ տվյալների՝ ընտրելու հնարավորություն են ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի»,- ասաց Բալյանը:
Քվեարկությունն իրականացվել է առավոտյան ժամը 8:00-ից մինչև 18:00-ն:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































