Մամուլից տեղեկացանք, որ մեր համագյուղացի Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է:
Մեզ մտահոգում է, որ Մհեր Եղիազարյանը հացադուլ է հայտարարել: Տեղյակ ենք, որ Մհերը բազմաթիվ հիվանդություններ ունի, և հացադուլը մեծ վնաս կարող է հասցնել նրա առանց այդ էլ քայքայված առողջությանը:
Հուսով ենք, որ այս հաղորդագրությունը կհասնի Մհերին, ուստի նրան կոչ ենք անում դադարեցնել հացադուլը: Դու մեզ շատ ես պետք, ուստի պետք է պինդ ու առողջ լինես, և բոլորս լիահույս ենք, որ արդարությունը հաղթանակելու է:
Սյունիքի մարզի Շամբ բնակավայրի ղեկավար Սաշիկ Ստեփանյան
HayNews.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































