01/04/2026

Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին:

ԱՄՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականներն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, իսկ թեկնածուները ազատ քարոզարշավ անցկացնելու իրավունք են ունեցել: «Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացության հետ առ այն, որ ընտրական գործընթացը վայելել է լայն հասարակական վստահություն և հարգվել են հիմնարար ազատությունները: Մենք կոչ ենք անում իշխանություններին ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

Պետդեպը նշել էոր այս տարի Հայաստանի համար նշանակալի փոփոխությունների ժամանակահատված էր: «27  տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել են աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու ինստիտուտների զարգացմանըև մենք շարունակելու ենք անել նույնըԱկնկալում ենք աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ՝ խորացնելու մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը՝ հանուն օրենքի գերակայության ու ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանկոռուպցիայի դեմ պայքարիառևտրի ու ներդրումների առաջխաղացման և տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության»,- ասվում է ԱՄՆ պետդեպ հայտարարության մեջ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: