01/04/2026

Կգործարկվի Օմսկ-Երևան ուղիղ չվերթը

Կգործարկվի Օմսկ-Երևան ուղիղ չվերթը

Ուրալյան ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Օմսկից Երևան թռիչքներ իրականացնելու համար։

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը մտադիր է ուղիղ չվերթ գործարկել Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկից` Օմսկից դեպի Երևան։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա – Օմսկ» տեղի պարբերականը։

Թռիչքներ իրականացնելու թույլտվության մասին համապատասխան հրաման է հայտնվել Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) կայքում։

Ճիշտ է` դեռ նշված չէ, թե օդանավերը կոնկրետ երբ կսկսեն չվերթներ իրականացնել, սակայն արդեն հայտնի է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

Հիշեցնենք, որ 2017 թվականից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ առանց վիզայի` ներքին անձնագրերով։ Ընդ որում, թույլտվությունը գործում է միայն ուղիղ չվերթների համար։

Ի դեպ, Օմսկը բնակչության թվով Սիբիրում երկրորդ քաղաքն է և 8-րդը Ռուսաստանում։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: